
Տեղաբաշխվել են 500 մլն դրամ ծավալով պետական պարտատոմսեր

Դեկտեմբերի 16-ին տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26166148 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 450 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 355 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 95 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 479 973 856 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.2530 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.3399 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 6 գործակալ: