
Վրաստանի վարչապետը ժամանում է Ադրբեջան

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին դեկտեմբերի 16-17-ին աշխատանքային այցով ժամանում է Ադրբեջան: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ այցի շրջանակներում պլանավորված է Գարիբաշվիլիի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Դեկտեմբերի 17-ին Վրաստանի վարչապետը մասնակցելու է «Շահ Դենիզի երկրորդ փուլի ֆինանսավորման համաձայնագիր» կոնֆերանսին:
Գարիբաշվիլին Ադրբեջանում անցկացնելու է երկկողմ մի շարք հանդիպումներ Ադրբեջանի կառավարության և գործարար շրջանակների հետ: