Իլհամ Ալիևը Ղարաբաղի հարցը քննարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Ադրբեջանական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դեկտեմբերի 15-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ) ու Ժակ Ֆորին (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:

Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը: Վերջինիս հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են տարածաշրջանի ներկայիս իրավիճակը և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացի հեռանկարները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031