
Ուկրաինայի իրադարձությունները բացասաբար չեն անդրադառնում ՌԴ-ի հետ ԵՄ-ի հարաբերությունների վրա. Էշթոն

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը չի կարծում, որ Ուկրաինայի իրադարձությունները բացասաբար չեն անդրադառնում Ռուսաստանի հետ ԵՄ-ի հարաբերությունների վրա. «Ես չեմ կարծում, որ Ուկրաինայի տիրող իրավիճակը բացասաբար է ազդում Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների վրա»:
Ուկրաինան պլանավորել էր նոյեմբերի վերջին, Վիլնյուսում ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրել «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում: Սակայն նոյեմբերի 21-ին Ուկրաինայի կառավարությունը կասեցրել էր այդ համաձայնագրի նախապատրաստական գործընթացը: