Բաժիններ՝

Չինաստանը դարձել է Լուսնի մակերևույթին տիեզերական սարք իջեցրած երրորդ երկիրն աշխարհում

Ամերիկյան The Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ չինական «Յույտու» (Լուսնային նապաստակ) լուսնագնացը դեկտեմբերի 14-ին հաջողությամբ իջել է Լուսնի մակերևույթի վրա: Այս մասին հայտնել է Չինաստանի պետական հեռուստատեսությունը:

Վերջինիս հաղորդմամբ՝ չինական լուսնագնացն իջել է Անձրևների ծովի Ծիածանի ծովածոցի խառնարանում: Լուսնագնացն աշխատելու է երեք ամիս, այն հագեցած է արևային մարտկոցներով, նավիգացիոն ու համայնապատկերային տեսախցիկներով, ռենտգենային ու ինֆրակարմիր սարքերով:

Չինաստանը պլանավորել է 2020 թվականին երկիր բերել լուսնային գրունտ: Չինաստանը դարձել է ԱՄՆ-ից ու ԽՍՀՄ-ից հետո երրորդ երկիրը, ով հաջողությամբ տիեզերական սարք է իջեցրել Լուսնի մակերևույթին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031