
Եմենի խորհրդարանն արգելել է երկրի տարածքում ԱԹՍ-երի օգտագործումը

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եմենի խորհրդարանը երեկ քվեարկել է անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) օգտագործման դեմ՝ երկրի տարածքում գործող զինյալներին ավիահարվածներ հասցնելու հետ: Այս մասին հայտնել են տեղական ԶԼՄ-ները:
Նշվում է, որ հինգշաբթի Եմենում ամերիկյան ԱԹՍ-ի հարվածի հետևանքով զոհվել էր 15 խաղաղ բնակիչ: Եմենի անվտանգության ծառայության աշխատակցի հաղորդմամբ՝ ԱԹՍ-ն Էլ-Բեյդա նահանգում հարվածել է հարսանեկան շարասյանը՝ ամենայն հավանականությամբ, այն շփոթելով «Ալ-Քաիդայի» շարասյան հետ:
Հոկտեմբերի վերջին Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հայտնել էր, որ 2009-2013 թվականներին Եմենում ամերիկյան ԱԹՍ-երի 6 հարվածի հետևանքով զոհվել է 57 խաղաղ բնակիչ: