10-ամյա ընդմիջումից հետո Իտալիայի արտգործնախարարը վերստին կայցելի Իրան

Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իտալիայի արտգործնախարար Էմմա Բոնինոն պաշտոնական այցով դեկտեմբերի 21-22-ին ժամանելու է Իրան: Այս մասին հայտարարել է Իտալիայի ԱԳՆ-ը:

Վերջինիս հաղորդմամբ՝ իր իրանական այցի շրջանակներում Իտալիայի արտգործնախարարը հանդիպումներ է անցկացնելու Իրանի պաշտոնատար անձանց հետ: Բոնինոյի այցը կդառնա Իտալիայի արտգործնախարարի առաջին այցը վերջին 10 տարվա ընթացքում:

Այս տարվա օգոստոսին Իրան էր այցելել Իտալիայի փոխարտգործնախարար Լապո Պիստելին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031