
Դավութօղլուն Թուրքիայի արտաքին քաղաքականությունում զարգացնում է կիպրական ուղղությունը

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունից (ՀԿԹՀ) վերադառնալուց հետո կարևոր հեռախոսազրույցներ է ունեցել Կիպրոսի շուրջ:
Մասնավորապես, Դավութօղլուն Կիպրոսի հարցը քննարկվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի և Հունաստանի արտգործնախարար ու փոխվարչապետ Էվանգելոս Վենիզելոսի հետ: Այդ հեռախոսազրույցներում կողմերը քննարկել են Կիպրոսի շուրջ համապարփակ բանակցությունների վերականգնման հնարավորությունը:
Դավութօղլուն ՀԿԹՀ-ից առաջ էր այցելել է Հունաստան: Դավութօղլուն հայտարարել էր, որ Աթենքում իրեն զգում է ինչպես իր տանը. «Թուրքիան ու Հունաստանը հանդիսանում են կիպրական խնդրի լուծման երաշխավորող երկրներ, որոնց վստահում են կղզու երկու մասերի ներկայացուցիչները և որոնք պատրաստ են իրենց ներդրումն ունենալ կիպրական հարցի կարգավորման գործընթացում»: