
Սաակաշվիլին Ուկրաինան համեմատել է մեծ օդանավի հետ, իսկ Պուտինին՝ այն գրաված ահաբեկչի հետ

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Facebook-ի էր էջում Ուկրաինայում ստեղծված իրավիճակը համեմատել է գրավված ինքնաթիռի հետ, ուր ահաբեկիչը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է.
«Ոկրաինայում ստեղծված իրավիճակն ինձ հիշեցնում է մեծ ինքնաթիռի, որում ուղևորներին հայտարարել են, թե ուր որ է նրանք վայրէջք կկատարեն այն օդանավակայանում, ուր և նրանք մեկնում են, սակայն վայրէջքից մի քանի րոպե առաջ ահաբեկիչը գրավում է ինքնաթիռը և օդանավի ղեկավարից պահանջում է փոխել օդանավի ուղղությունը»:
Սաակաշվիլին մանրամասնել է, որ ահաբեկչի անվան տակ նկատի ունի Պուտինին. «Ես կարծում եմ, որ դա նորմալ է, որ ուղևորները ձգտում են կանգնեցնել առևանգողին և հակազդել նրան: Վլադիմիր Պուտինն ինձ հիշեցնում է նման ահաբեկչի, ով ցանկանում է, որ մեծ ու հիանալի ուկրաինական ինքնաթիռը շրջվի այլ ուղղությամբ: Եվ «Մայդանի» մարդիկ կանգնած են նրա համար, որ կանգնեցնեն առևանգողի միջամտությունն իրենց ինքնաթիռի կառավարմանը»: