
Իրանը երկրորդ կապիկն է ուղարկել տիեզերք

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Իրանը երկրորդ կապիկն է ուղարկել տիեզերք: Այս մասին նշված է Իրանի նախագահական կայքում, ըստ որի, կապիկին տիեզերք ուղարկելն անցել է հաջող, և որ «Ֆարգամ» մականունով կապիկն արդեն իսկ ողջ և անվնաս վերադարձել է Երկիր:
Այդ ամենի մասին որևէ մանրամասն չի հաղորդվում: Իրանն առաջին անգամ հաջողությամբ կապիկ է ուղարկել տիեզերք այս տարվա հունվարին: Իրանը պլանավորել է 2021 թվականին արդեն մարդ գործուղել տիեզերք: Ավելի վաղ Իրանի արդեն իսկ նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ցանկություն էր հայտնել դառնալու իրանցի առաջին տիեզերագնաց: