Ռուսաստանը «կեղտոտ փողերի» արտահոսքով աշխարհի առաջատարն է. Global Financial Integrity

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ 2011 թվականին զարգացող երկրներում 13.7 տոկոսով աճել է «կեղտոտ փողերի» արտահոսքը՝ համեմատած դրա նախորդ տարվա հետ՝ հասնելով 946 միլիարդ դոլարի: Այս մասին նշված է Global Financial Integrity միջազգային ինստիտուտի կատարած հետազոտությունում, որի արդյունքները հրապարակվել են երեկ:

Դրա համաձայն, ամենամեծ արտահոսքը գրանցվել է Ռուսաստանում, որտեղից ապօրինաբար դուրս է բերվել 191.14 միլիարդ դոլար: 2002-2011 թվականներին Ռուսաստանից դուրս բերված «կեղտոտ փողի» ծավալը կազմել է 880 միլիարդ և 960 միլիոն դոլար:

Երկրորդ տեղում Չինաստանն է՝ 151.35 միլիարդ դոլար, իսկ երրորդ տեղում՝ Հնդկաստանը՝ 84.93 միլիարդ դոլար: Ապա գալիս են Մալայզիան՝ 54.18 միլիարդ դոլար, Սաուդյան Արաբիան՝ 53.63 միլիարդ դոլար, Մեքսիկան՝ 38.09 միլիարդ դոլար, Բրազիլիան՝ 34.10 միլիարդ դոլար, Թաիլանդը՝ 29.11 միլիարդ դոլար, ՀԱՀ-ը՝ 23.73 միլիարդ դոլար:

Մաքսային միության մյուս անդամներ Բելառուսը 13-րդ տեղում է՝ 14.09 միլիարդ դոլար, իսկ Ղազախստանը՝ 20-րդ տեղում՝ 8.22 միլիարդ դոլար: Հայաստանի հարևան Թուրքիան 17-րդն է՝ 10.2 միլիարդ դոլար: Սիրիան 25-րդն է՝ 5.66 միլիարդ դոլար:

Հայաստանի ցուցանիշը կազմել է 1 միլիարդ և 163 միլիոն դոլար: Նշված է, որ 2002-2011 թվականներին Հայաստանից «կեղտոտ փողերի» արտահոսքի ծավալը կազմել է 6 միլիարդ և 229 միլիոն դոլար (2002 թվականին՝ 86 միլիոն դոլար, 2003 թվականին՝ 217 միլիոն դոլար, 2004 թվականին՝ 219 միլիոն դոլար, 2005 թվականին՝ 352 միլիոն դոլար, 2006 թվականին՝ 386 միլիոն դոլար, 2007 թվականին՝ 806 միլիոն դոլար, 2008 թվականին՝ 1 միլիարդ և 124 միլիոն դոլար, 2009 թվականին՝ 832 միլիոն դոլար, 2010 թվականին՝ 1 միլիարդ և 45 միլիոն դոլար և 2011 թվականին՝ 1 միլիարդ ու 163 միլիոն դոլար):

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031