Զաքիր Հասանովը տարածաշրջանի ռազմա-քաղաքական իրավիճակը քննարկել է ՌԴ-ի ու Չինաստանի դեսպանների հետ
Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը երեկ ընդունել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինին: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են տարածաշրջանի ռազմա-քաղաքական իրավիճակը, Ռուսաստանի ու Ադրբեջանի երկկողմ համագործակցությունը և Ղարաբաղյան հիմնախնդիրը:
Բացի այդ, Զաքիր Հասանովը երեկ ընդունել է Ադրբեջանում Չինաստանի դեսպան Խուն Ցյուինիին: Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդմամբ նույն հարցերը քննարկվել են նաև այս հանդիպման ժամանակ:



