Բաժիններ՝

ԵՄ-ը հրաժարվել է Ազարովին հատկացնել 20 միլիարդ եվրո

Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ը չի կատարի Ուկրաինայի իշխանությունների պահանջը: Այս մասին երեկ հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Օլիվիե Բեյլին:

Սրանից առաջ Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել էր, որ ԵՄ-ը պետք է Ուկրաինային անհատույց հատկացնի 20 միլիարդ եվրո՝ փոխհատուցելու համար Ասոցացման համաձայնագրի ստորագրումից Ուկրաինայի տնտեսական կորուստները:

Բեյլի խոսքերով՝ Ասոցացման համաձայնագիրն ինքնին Ուկրաինային օգնելու է տնտեսության վերելքի հարցում, քանի որ մասնավորապես պարունակում է ներդրումների պլաններ. «Ուկրաինայի ապագան ու նյութական բարեկեցությունը չպետք է դառնան սակարկությունների առարկա, ուր հաղթում է նա, ով առաջարկում է ավելի բարձր գին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս