Բաժիններ՝

Սանտա Կլաուսն ու Ձմեռ Պապը 2013 թ-ին ավելի քան 8 մլն նամակ կստանան

Համաշխարհային փոստային միության կանխատեսումներով` այս տարի ողջ աշխարհի երեխաները Ձմեռ Պապին, Սանտա Կլաուսին, Պեր Նոելին եւ մյուս «պապերին» ավելի քան 8 մլն նամակ կուղարկեն: 2007թ. համեմատ, երբ կատարվել էր նմանատիպ վերջին հետազոտությունը, այս ցուցանիշն աճել է մեկ քառորդով, հաղորդում է ԻՏԱՌ- ՏԱՍՍ-ը:

Ամենամեծ պահանջարկ վայելող հերոսը մնում է Սանտա Կլաուսը, ով միայն ԱՄՆ-ից, Կանադայից եւ Մեծ Բրիտանիայից ավելի քան  3 մլն նամակ կստանա:Ակտիվ են նաեւ ֆրանսիացի երեխաները, ովքեր իրենց Պեր Նոելին կգրեն մոտ 1,7 մլն նամակ, ռուսական Ձմեռ Պապը կստանա շուրջ 350 հազ. նամակ:

Շատ հաճախ երեխաները ծրարների վրա գրում են` «Սանտային, Հյուսիսային բեւեռ»: Շուրջ երկու տասնյակ երկրներում փոստային գերատեսչությունները տոների ժամանակ հատուկ ծրագրեր են գործարկում, որպեսզի այդպիսի նամակները ավտոմատ կերպով չդասվեն «անհայտ հասցեատեր» խմբին:

Այսպես, Իսպանիայում տոնական շրջանում 174  հատուկ փոստարկղեր են տեղադրվում` միայն Ռեյես Մագոսի նամակների համար, Կանադայում Սանտա Կլաուսն ունի փոստային հատուկ կոդ` H0H 0H0, որը բարձր արտասնելիս հնչում է  Սանտա Կլաուսի հայտնի ծիծաղի նման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս