Ուիլյամ Հեյգը հաջորդ շաբաթ կժամանի Ադրբեջան
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը հաջորդ շաբաթ ժամանելու է Ադրբեջան: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Իրֆան Սիդդիգը:
Դիվանագետի խոսքերով՝ Հեյգի ադրբեջանական այցի հիմնական նպատակը «Անդրադրիատիկ» գազատարի ( ТАР, Тrans Adriatic Pipeline) նախագծի վերաբերյալ համաձայնագրի ստորագրմանը մասնակցելն է: Համաձայնագրի ստորագրումը տեղի է ունենալու դեկտեմբերի 17-ին, Բաքվում:
Իր ադրբեջանական այցի շրջանակներում Հեյգը հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի նախագահի, վարչապետի և պաշտոնատար այլ անձանց հետ և քննարկելու է երկկողմ հարաբերությունների հարցը: Սրանից առաջ էլ հաղորդվել էր, թե Իտալիայի վարչապետը հաջորդ շաբաթ այցելելու է Ադրբեջան՝ կապված TAP-ի հետ: