
Իտալիայի վարչապետը հաջորդ շաբաթ ժամանելու է Ադրբեջան

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իտալիայի վարչապետ Էնրիկո Լետան հաջորդ շաբաթ ժամանելու է Ադրբեջան: Այս մասին հայտնել են իտալական ԶԼՄ-ները, ըստ որոնց՝ Լետան դեկտեմբերի 17-ին Բաքվում մասնակցելու է «Անդրադրիատիկ» գազատարի (TAP) նախագծի վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի ստորագրմանը:
Ակնկալվում է, որ համաձայնագրի ստորագրմանը կմասնակցեն նաև նախագծի մասնակից մյուս երկու երկրների՝ Հունաստանի ու Ալբանիայի պաշտոնատար անձինք: Նշվում է, որ Լետան արդեն իսկ այս տարվա օգոստոսին ժամանել էր Ադրբեջան և շնորհակալություն էր հայտնել վերջինիս ղեկավարությանը՝ սեփական գազը Եվրոպա արտահանելու հարցում TAP գազատարի նախագիծն ընտրելու համար: