
Յոհաննեսբուրգում մեկնարկել է Նելսոն Մանդելային հրաժեշտ տալու արարողությունը

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Յոհաննեսբուրգի ավարձանում գտնվող Soccer City ֆուտբոլային մարզադաշտում մեկնարկել է ՀԱՀ-ի նախկին նախագահ Նելսոն Մանդելային հրաժեշտ տալու արարողությունը: Դա տեղի է ունենում տեղատարափ անձրևի տակ: Մանդելային հրաժեշտ տալու արարողությանը ներկա է 20.000 մարդ:
Արարողությունը մեկնարկել է պետական հիմնի կատարմամբ, դրան մասնակցում են մոտ 100 երկրի ղեկավարներ: Ակնկալվում է, որ այսօր ելույթներ կունենան ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը, Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը, Կուբայի Պետխորհրդի ղեկավար Ռաուլ Կաստրոն և այլք:
Մանդելային հրաժեշտ տալու համար ՀԱՀ են ժամանել նաև ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերը՝ կնոջ հետ, և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը: Ռուսաստանը ներկայացնում է Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն: Նելսոն Մանդելան մահացել է դեկտեմբերի 5-ին: