
Վարդան Պետրոսյանի քննիչի դեմ ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում, դերասանը բացատրություն է տվել. Նոր մանրամասներ

Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած վթարի հետեւանքով մեղադրյալի կարգավիճակում գտնվող հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի առողջական վիճակը կայուն չէ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է նրա փաստաբանը՝ Նիկոլայ Բաղդասարյանը:
Փաստաբանը նաեւ տեղեկացրել է, որ Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Հատուկ քննչական ծառայություն՝ Վարդան Պետրոսյանի գործով քննիչ Հայկ Հակոբյանի արարքում պաշտոնական դիրքի չարաշահման խնդրով: Հաղորդման հիման վրա ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում, որի շրջանակներում Վարդան Պետրոսյանը՝ որպես վկա, հարցաքննվել է: Դերասանը, փաստաբանի փոխանցմամբ, ներկայացրել է քննիչ կողմից օրենքի խախտման բոլոր դեպքերը, որոնք տեղի են ունեցել եւ ասել է, որ կան ապացույցներ եւ ականատեսներ:
«Վարդան Պետրոսյանը նշել է նաեւ առանց պաշտպանի մասնակցությամբ իրեն հարցաքննելը, որը ՄԻՊ-ը դիտել է որպես օրենքի լուրջ խախտում, նաեւ այն, որ միջնորդություն մեջ արտացոլել է, թե հարցաքննել են, մեղադրանք են առաջադրել, սակայն նման արձանագրություններ չկան, փաստաթղթերը սահմանված ժամկետում չեն տրամադրվել եւ այլն»,- փոխանցել է փաստաբանը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: