Նիկոլ Փաշինյանի Քաղաքացիական պայմանագրի կառավարման խորհրդի կազմը հայտնի է

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ դեկտեմբերի 9-ին «Քաղաքացիական պայմանագիր» նախաձեռնությունը «Անի» հյուրանոցի «Անի» սրահում ասուլիս է հրավիրել: Նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ, սակայն, նշված չէր, թե քանի հոգուց է բաղկացած նոր միավորման կառավարման խորհուրդը և ովքեր են դրա անդամները: Newsbook.am-ի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհուրդն ունի 7 անդամ: Դրանք են՝ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Արայիկ Հարությունյանը, Ալեն Սիմոնյանը, Արսեն Խառատյանը, Մարինե Մանուչարյանը և Լենա Նազարյանը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

Տեսանյութեր

Լրահոս