Բաժիններ՝

NSA-ն հաստատել է, որ 1981 թվականից հետևում է աշխարհում կատարված բջջային հեռախոսազանգերին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը (NSA) հաստատել է, որ համայն աշխարհում տվյալներ է հավաքում բջջային հեռախոսազանգերի մասին, սակայն դրա հետ մեկտեղ ընդգծել է, որ որևէ օրենք չի խախտել, համենայնդեպս իր երկրում:

Այս մասին հայտարարել է NSA-ի պաշտոնական ներկայացուցիչ Վենս Վայնսը: Վերջինիս խոսքերով` NSA-ն նման գործունեություն է իրականացնում 1981 թվականից` նախագահական թիվ 12333 հրամանի համաձայն` կապված օտար հետախուզությունների դեմ պայքարի հետ:

Այս շաբաթ ամերիկյան The Washington Post թերթը հայտնել էր, որ NSA-ն օրական ստանում է համայն աշխարհում կատարված մինչև 5 միլիարդ բջջային հեռախոսազանգ և կարող է հեշտությամբ պարզել բաժանորդների գտնվելու վայրերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս