
Արմավիրի մարզում ավտոմեքենա է այրվել

Դեկտեմբերի 6-ին, ժամը 15.24-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արարատ քաղաքի Երևանյան խճուղու սկզբնամասում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.36-ին, մարվել ՝ 15.51-ին:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանյան խճուղու 6-րդ կմ-ի աջակողմյան հատվածում: Այրվել է Ժ. Ա.-ին պատկանող «Վազ 2106» մակնիշի 35 LS 733 պետհամարանիշով ավտոմեքենան ամբողջությամբ:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն