Սերգեյ Լավրովի իրանական այցը պլանավորված է դեկտեմբերի 10-11-ին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի իրանական այցը պլանավորված է դեկտեմբերի 10-11-ին: Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ-ի մամուլի և տեղեկատվության դեպարտամենտը:

Վերջինիս հաղորդմամբ՝ Լավրովի իրանական այցը մասնավորապես կապված է Իրանի միջուկային ծրագրի կարգավորման հետ՝ ոչ վաղ անցյալում Ժնևում ձեռք բերված պայմանավորվածոթյունների համատեքստում: Բացի այդ, պլանավորված է, որ Լավրովի իրանական այցի շրջանակներում քննարկվելու են երկկողմանի հարաբերություններն ու տարածաշրջանային խնդիրները:

Հիշեցնենք, որ Իրանի նավթարդյունաբերության նախարար Բիժան Զանգանեն հայտարարել է, որ Իրանը պատրաստ է սանձազերծել գնային պատերազմ. մեծացնել նավթի արդյունահանումը և արտահանումը, անգամ եթե մեկ բարել նավթի գինը նվազի մինչև 20 դոլարի: Սա չի կարող չանհանգստացնել նավթ արտահանող Ռուսաստանին (Ադրբեջանին նույնպես):

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031