Բաժիններ՝

Ամերիկյան սուզանավը ստորջրյա դիրքից ԱԹՍ է արձակել

Ամերիկյան NBC հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը հաջողությամբ փորձարկել են ամբողջովին ջրի տակ գտնվող սուզանավից անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) արձակումը: Դրանով իսկ ամերիկացի զինվորականներն ավարտին են հասցրել ԱԹՍ-երի հնարավորությունների ընդլայնման վեցամյա ծրագիրը:

ԱԹՍ-ի նոր համակարգը մշակել է Ծովային հետազոտությունների լաբորատորիան (NRL)` ԱՄՆ պաշտպանության նախարարության ֆինանսական աջակցությամբ ու SwampWorks նորարարական ծրագրով: Օգտագործվել է Sea Robin համակարգը, որն ի սկզբանե կիրառվել է սուզանավերից Tomahawk հրթիռների արձակման համար:

ԱԹՍ-ի համակարգն անվանվել է  eXperimental Fuel Cell Unmanned Aerial System (XFC UAS): Զինվորականները հրամանատարական կետից հետևել են ԱԹՍ-ի արձակմանը և նրա հետագա 7 ժամանոց թռիչքին, ինչը հնարավոր է եղել ԱԹՍ-ի վրա տեղադրված տեսախցիկների օգնությամբ:

original

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031