Բաժիններ՝

«Եկեք կանխե´նք գազի գնի թանկացումը» նախաձեռնության անդամները 15 հազար ստորագրություն են հավաքել. կդիմեն դատարան

«Եկեք կանխե´նք գազի գնի թանկացումը» նախաձեռնության անդամ Անդրեաս Ղուկասյանը Tert.am-ին տեղեկացրել է, որ այս պահի դրությամբ՝ իրենց տրամադրության տակ մոտ 15 հազար ստորագրված թերթիկ կա՝ դատարան դիմելու համար:

Հիշեցնենք, որ «Եկեք կանխե´նք գազի գնի թանկացումը» նախաձեռնությունը ստորագրահավաք է անցկացնում՝ վարչական դատարանում բողոքարկելու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ընդունած՝ գազի և էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու որոշումը:

Ա. Ղուկասյանն ասել է, թե տեղեկություն ունեն, որ նախաձեռնության անդամների մոտ էլի թերթիկներ կան, որոնք ստորագրված են քաղաքացիների կողմից. «Դրանք ևս կկցենք եղածներին և կդիմենք դատարան»,-նշել է նա:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031