ՀՀԿ ԳՄ նիստում կենսաթոշակների նոր համակարգի վերաբերյալ հարց չի քննարկվել. Շարմազանով
ՀՀԿ Գերագույն մարմնի նիստից հետո ԱԺ փոխնախագահ, կուսակցության խոսնակ Էդուրադ Շարմազանով լրագրողներին ասաց, որ կուտակային կենսաթոշակների նոր համակարգի վերաբերյալ որևէ հարց չի քննարկվել, որորվհետև իրենք այդ նախագիծը քննարկել են դեռևս 2010թ.-ին, հաղորդում է tert.am-ը:
Ինչ վերաբերում է համակարգի դեմ անցկացվող բողոքի ցույցերին՝ ՀՀԿ խոսնակը նկատեց. «Ցանկացած ժողովրդավարական երկրում կան և´ դեմ, և´ կողմ քաղաքացիներ, մենք ընբռնումով ենք մոտենում նրանց մտահոգություններին, մեծ ռեֆորմ է իրականացվում, և ցանկացած բարեփոխում հենց այնպես հարթ չի անցնում»:
Նրա փոխանցմամբ՝ նիստին քննարկվել են ներկուսակցական հարցեր, որևէ արտառոց բան տեղի չի ունեցել:
Հարց է հնչել նաև՝ Վիլնյուսի վեհաժողովի մասին, և Էդուրադ Շարմազանովը պատասխանեց. «Հիմնական գնահատականը Վիլնյուսի այցի մասին մենք արդեն տվել ենք, մենք երկու սկզբունք որդեգրեցինք, այն է՝ Հայաստանը շարունակելու է ժողովրդավարության պայքարը: ՀՀ-ի արտաքին քաղաքականությանը հիմնական հարցերում ըմբռնումով են մոտենում և´ Մոսկվայում, և´ Վիլնյուսում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: