Բաժիններ՝

Դրամը կտրուկ արժեզրկման նշաններ է ցույց տալիս

ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով՝ ամերիկյան դոլարի փոխարժեքը երեկվա համեմատ աճել է 1.13 դրամով և կազմել 406.11 դրամ։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 552.27 դրամ (աճը՝ է 2.06 դրամ), ռուսական ռուբլունը՝ 12.28 դրամ (աճը՝ 0.10 դրամով):
Մինչդեռ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայի այսօրվա զարգացումները խոսում են այն մասին, որ դոլարը թանկանալու հստակ նշաններ է ցույց տալիս։ Դոլարը բորսայում առաջարկվել է 408.5 դրամով։ Թեպետ այդ գնով պահանջարկ չի եղել, և դոլարի առքուվաճառք բորսայում տեղի չի ունեցել, այդուհանդերձ, պահանջարկի գինը զգալիորեն բարձր է եղել՝ 407.55 դրամ։ Ինչը նշանակում է, որ ամենայն հավանականությամբ, դոլարի բորսայական փոխարժեքը կտատանվի 407-408 դրամի միջակայքում։
Կանխիկ արտարժույթի շուկան այս զարգացումներին արդեն իսկ արձագանքել է փոխարժեքի աճով և առքի ու վաճառքի գների տարբերության մեծացմամբ։ Դոլարի առքի գինը կանխիկ արտարժույթի շուկայում կազմում է միջինը 406 դրամ, վաճառքինը՝ 410 դրամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս