
Գազի արտահոսք հրդեհի բռնկմամբ

Դեկտեմբերի 5-ին, ժամը 16.05-ին ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի 2-րդ զանգվածում` թաղապետարանի մոտակա այգում, ծուխ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գայի պողոտայի թիվ 19 հասցեում գտնվող այգում գազատար խողովակից տեղի է ունեցել արտահոսք` հրդեհի բռնկմամբ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.29-ին, մարվել՝ 16.31-ին: Այրվել է գազի հաշվիչի զտիչը:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն