Իմ ամուսինը նոր ծնված երեխային չի տեսել, իսկ երեխան իր առաջին բառը պապա է ասել. հարազատները պահանջում են ազատել Արայիկ Պետրոսյանին
Դեկտեմբերի 5-ին ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ հավաքվել էին Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի նախկին ղեկավար Հրաչ Մուրադյանի սպանության գործով կալանավորված Արայիկ Պետրոսյանի հարազատներն ու համագյուղացիները՝ պահանջելով հանդիպում գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ՝ Արայիկ Պետրոսյանի գործի վերաբերյալ առկա իրավիճակը քննարկելու նպատակով: Այս մաիսն գրում է news.am-ը:
Նրանք պահանջում էին անհապաղ ազատ արձակել Արայիկ Պետրոսյանին և դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը:
Արայիկ Պետրոսյանի շահերի պաշտպան, փաստաբան Նորայր Նորիկյանը վստահ է, որ այս հանցագործությունը բացահայտված չէ:
«Մենք պահանջում ենք օր առաջ բացահայտել հանցագործությունը: Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի առջև խնդիր ենք դնելու` պարզաբանել ստեղծված իրավիճակը: Արդեն 9 ամիս ակնհայտ ապօրինի ձևով կալանավորված Արայիկ Պետրոսյանն անմեղ է և որևէ առնչություն չունի տվյալ սպանության հետ: Այս փակուղուց դուրս գալու միակ ելքը Արայիկ Պետրոսյանի նկատմամբ քրեկան հետապնդումը դադարեցնելն է»,- ասաց փաստաբանը։
Արայիկ Պետրոսյանի կինը` Հեղինե Թադևոսյանը հայտարարեց, որ չի հեռանա դատախազության շենքի մոտից, մինչեւ ազատ չարձակեն իր ամուսնուն. «Իմ ամուսինը նոր ծնված երեխային անգամ չի տեսել, բայց երեխան իր առաջին բառը ասել է` պապա: Ի՞նչ պատասխան տամ երեխային, ասեմ՝ անմեղ պապայիդ տարել են, պահե՞լ»,- ասաց նա:
Դատախազության շենքի մոտ էին նաև կալանավորվածի ծնողները: Մայրը` Պետրոսյան Կարինեն, կայքի հետ զրույցում նշել է . «Սկզբում ասում էին, թե փորձաքննության արդյունքներին են սպասում, իսկ հիմա պատանդ են պահում երեխուն»։ Հայրը` Արշալույս Պետրոսյանն էլ պահանջում էր, որ գլխավոր դատախազը դուրս գա և հրապարակի հանրությանը, թե ինչ հիմքով են կալանավորել իր զավակին:
Մանրամասները այստեղ`