Բաժիններ՝

Վրաստանի կառավարությունը որոշել է շարունակել Թբիլիսին շրջանցող երկաթուղու կառուցումը

Business Грузия-ի փոխանցմամբ՝ պլանավորված է երկարաձգել Թբիլիսին շրջանցող երկաթուղու կառուցման պայմանագիրը: Նման որոշում է ընդունել Վրաստանի վարչապետին կից տնտեսական խորհուրդը: Տվյալ նախագծի իրագործումը սկսվել է հախուռն՝ առանց տեխնիկական-տնտեսական հիմնավորման:

Այժմ «Վրաստանի երկաթուղիներ» ընկերությունը MC Mobility խորհրդատվական ընկերության օգնությամբ ուսումնասիրել է նախագծի իրագործման արդյունքները: Նախագիծն իրականացնում է չինական կողմը, ով արդեն 18 ամսով հետ է ընկել գրաֆիկից՝ կապված ֆինանսական խնդիրների հետ:

Դրա հետ կապված՝ տնտեսական խորհուրդը որոշել է, որ անհրաժեշտ է բարելավել շրջանցող երկաթուղու տեխնիկական-տնտեսական ցուցանիշները, նվազագույնի հասցնել ակնկալվող բացասական արդյունքները, ինչի համար անհրաժեշտ է իրականացնել նախագծի ինժեներային հավելյալ հետազոտություններ:

Կառավարության առաջիկա նիստում քննարկվելու է պայմանագրի ժամկետը երեք տարով երկարաձգելու հարցը: Քննարկվելու է նաև Թբիլիսի-Մախինջաուրի երկաթուղու արդիականացման հարցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031