Բաժիններ՝

Ապառիկ հեռախոս` երեք զրոներով

Ամանորյա տոների նախաշեմին, Յունիբանկը և «Օրանժ Արմենիա» ընկերությունն առաջարկում են հեռախոսների ապառիկ ձեռքբերում երեք զրոյով. կանխավճարը` 0%, տարեկան տոկոսադրույքը` 0%, միջնորդավճարը` 0%: Ակցիան գործում է միայն «Օրանժ Արմենիա»-ի բաժանորդների համար:
Վարկը տրամադրվում է բացասական վարկային պատմություն չունեցող ֆիզիկական անձանց: Ակցիայի պայմանները գործում են, քանի դեռ հաճախորդը շարունակում է օգտվել «Օրանժ Արմենիա»-ի ծառայություններից և սահմանված ժամկետներում կատարում է իր վարկային պարտավորությունը: Վարկի գումարը կազմում է մինչև 600 հազար ՀՀ դրամ, ժամկետը` մինչև 12 ամիս: Բանկային հաշվի բացումն ու սպասարկումը կատարվում է անվճար: Վարկի ձևակերպման համար հաճախորդը պետք է ներկայացնի անձնագիր և սոցիալական քարտ: Եթե վարկի գումարը գերազանցում է 500 հազար դրամը, ապա անհրաժեշտ է ներկայացնել նաև տեղեկանք աշխատավայրից: Ակցիան գործում է մինչև 2014թ.-ի հունվարի 15-ը:
Սպառողական վարկերի պորտֆելով Յունիբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատար հնգյակում է: Ֆիզիկական անձանց տրամադրված վարկերի պորտֆելը 30.09.13թ.-ի դրությամբ կազմել է 47,3 մլրդ դրամ: Հիշեցնենք, որ սպառողական վարկը Յունիբանկում հաստատվում է մեկ րոպեի ընթացքում:
Վարկատեսակի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ` այցելելով www.unibank.am կայքի «U-Orange 0%» էջը, կամ զանգահարել (+37410) 59 55 55:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս