Բաժիններ՝

Մենք կվերացնենք SOCAR-ի ներդրումների ճանապարհին ընկած բոլոր արգելքները. Թաներ Յըլդըզ

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը Ստամբուլում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ իրենք աջակցում են Թուրքիայի էներգետիկ ոլորտում Ադրբեջանի կողմից ներդրումներ անելուն:

Յըլդըզը հավելել է, որ դա պահպանվելու է նաև հետագայում՝ նշելով, որ համակարծիք է ԵՄ-ի տված այն գնահատականի հետ, որ Ադրբեջանն էներգիայի կարևոր աղբյուր է.

«Թուրքիայում SOCAR-ի ներդրումներն ունեն մեծ նշանակություն թե՛ մեր սպառողների, թե՛ նաև մեր երկու երկրների միջև հարաբերությունների՝ էլ ավելի ամրապնդման տեսանկյունից: Դրա համար էլ միանշանակ է, որ մենք վերացնելու ենք բոլոր արգելքները, որոնք խոչընդոտում են Թուրքիայում Ադրբեջանի էներգետիկ ներդրումներին»:

Հիշեցնենք, որ առաջիկա տարիներին SOCAR-ը Թուրքիայում մի շարք նախագծերի իրագործման վրա ներդնելու է 17 միլիարդ դոլար, ինչն ավելի ուշ հասցվելու է մինչև 50 միլիարդ դոլարի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031