Թուրքիան աջակցում է Կասպյան ավազանի պոտենցիալի ամբողջովին օգտագործմանը. Աբդուլլահ Գյուլ
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն այսօր Ստամբուլում անցկացված Կասպյան երրորդ ֆորումի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան աջակցում է Կասպյան ավազանի պոտենցիալի ամբողջովին իրագործմանը.
«Տնտեսական պոտենցիալն օգտագործելու համար Կասպյան երկրները պետք է վերամշակեն համագործակցության առկա մեխանիզմները, ուսումնասիրեն աշխատանքի մոդելները, որոնք կարող են լինել փոխշահավետ: 1990 թվականից ցայժմ տնտեսական կարևոր նախագծեր են իրականացվել Կասպյան ավազանի տնտեսական պոտենցիալի իրագործման համար:
«Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» (ԲԹՋ) նավթամուղը դեռ իր իրագործման ժամանակ որակվեց որպես դարի նախագիծ: Դրա հետ մեկտեղ «Բաքու-Թբիլիսի-Էրզրում» (ԲԹԷ, Հարավկովկասյան) գազատարը հանդիսանում է «Հարավային գազային միջանցքի» անքակտելի մասը:
Ներկայումս Ադրբեջանի հետ իրագործվող TANAP գազատարի նախագիծը հանդիսանում է ևս մեկ կարևորագուն նախագիծ, որը կապահովի «Շահ Դենիզ» գազային հանքավայրի փոխադրումը Եվրոպա: Տարածաշրջանի մեկ այլ կարևոր նախագիծ է «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթուղու նախագիծը: Պլանավորված է այն շահագործման հանձնել հաջորդ տարի»: