ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է աջակցել կողմերի դիրքորոշումների մոտեցմանը. Սերգեյ Լավրով

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Կիևում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 20-րդ նիստի ժամանակ հայտարարել է, որ ԵԱՀԿ-ի տիրույթում առկա չկարգավորված հակամարտությունները շարունակում են խնդիր հանդիսանալ կազմակերպության համար.

«Կոսովոյում և հակամարտային այլ գոտիներում իրավիճակը շարունակում է մնալ լարված: Ռուսաստանը շարունակում է աջակցել մերձդնեստրյան հակամարտության կարգավորման երկխոսությանը:

Միևնույն ժամանակ Ռուսաստանը և ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող մյուս երկրները շարունակում են աջակցել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում կողմերի դիրքորոշումների մոտեցմանը»:

Ռուսաստանի արտգործնախարարն ընդգծել է Հարավային Կովկասում կայունության պահպանման կարևորությունը: Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը դեռ 4 տարի առաջ է առաջարկել ԵԱՀԿ-ի տիրույթի հակամարտությունների ու ճգնաժամերի կարգավորման հիմնարար սկզբունքների փաստաթղթի նախագիծը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031