Զաքիր Հասանովն Էրիկ Ռուբինի հետ քննարկել է տարածաշրջանի ներկայիս իրավիճակը
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով փոխօգնական Էրիկ Ռուբինին:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են տարածաշրջանի ներկայիս իրավիճակը և մասնավորապես Ղարաբաղյան բանակցային գործընթացի ընթացքը: Քննարկվել են նաև ամերիկա-ադրբեջանական հարաբերությունները և հատկապես ռազմական երկկողմ համագործակցությունը:
Ռուբինն ընդգծել է, որ ԱՄՆ-ը ջանքեր է գործադրում տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ: Հանդիպմանը մասնակցել է նաև Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը: