Բաժիններ՝

Ցանցահենները հափշտակել են սոցցանցերից օգտվողների մոտ 2 միլիոն գաղտնաբառ

CNN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ կիբեր անվտանգության ոլորտում մասնագիտացած ամերիկյան Trustwave ընկերության աշխատակիցները հայտնաբերել են հաքերային սերվեր, որում պահվել են աշխարհի խոշորագույն սոցցացների գրեթե 2 միլիոն օգտատիրոջ անուններ ու գաղտնաբառեր:

Հեռուստաալիքի տվյալներով՝  Trustwave-ի մասնագետները ցանցահենների սերվերը հայտնաբերել են դեռևս նոյեմբերի 24-ին: Տվյալները հավաքվել են վնասակար ծրագրի օգնությամբ, որը տեղակայվել է համայն աշխարհում սոցցանցերից օգտվողների համակարգիչներում: Կիբեր հանցագործների հավաքած տվյալների մեծ մասը բաժին է ընկել Facebook սոցցանցին: Նրանց գործունեության ոլորտում է հայտնվել աշխարհի 92 երկիր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031