Սնոուդենի տրամադրության տակ կարող է լինել Ավստրալիայի հետախուզության մինչև 20.000 գաղտնի փաստաթուղթ
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը կարող է ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության համակարգիչների միջոցով ձեռք է բերել Ավստրալիայի հետախուզության մինչև 20.000 գաղտնի փաստաթուղթ: Այս մասին հայտնել են ավստրալական ԶԼՄ-ները:
Նոյեմբերի սկզբին կտրուկ սրվեցին Ավստրալիայի ու Ինդոնեզիայի հարաբերությունները, ինչը տեղի է ունեցավ այն բանից հետո, ինչ Սնոուդենի տրամադրած և ԶԼՄ-ների հրապարակած փաստաթղթերը վկայեցին, որ Ինդոնեզիայում ԱՄՆ-ի ու Ավստրալիայի դեսպանատներից լրտեսական գործունեություն է իրականացվել նախագահ Սուսիլո Բամբանգ Յուդոյոնոյի ու նրա կնոջ նկատմամբ, ինչպես նաև գաղտնալսել են Ինդոնեզիայի քաղաքացիներին:
Australian թերթը չի բացառում, որ հասարակությունը կարող է ավելի շատ իրազեկվել Ավստրալիայի հատուկ ծառայությունների գործունեության մասին: Ենթադրվում է, որ Սնոուդենի տրամադրության տակ կարող է գտնվել ավստրալական հետախուզությանն առնչվող 15.000-20.000 հույժ գաղտնի փաստաթուղթ (ֆայլ): Դրանց հրապարակումը կարող է ավելի մեծ վնաս պատճառել երկրի արտաքին քաղաքականությանը: