Էրիկ Ռուբինը ժամանել է Բաքու

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքու է ժամանել ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով փոխօգնական Էրիկ Ռուբինը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը:

Այցի շրջանակներում Էրիկ Ռուբինը մի շարք պաշտոնական հանդիպումներ է ունենալու իշխանությունների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև: Այդ հանդիպումներում քննարկվելու են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031