
Ուկրաինան պլանավորել է հաջորդ տարի ներկրվող գազի գինը նվազեցնել 10 տոկոսով

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինան պլանավորել է հաջորդ տարի գազի գինը նվազեցնել 10 տոկոսով: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի ու վառելիքի նախարար Էդուարդ Ստավիցկին:
Նա մանրամասնել է, որ խոսքը գնում է ոչ թե միայն ռուսական գազի, այլ՝ երկիր մատակարարվող ողջ գազի մասին: Ստավիցկին հավելել է, որ իրենք շարունակում են Ռուսաստանի հետ գազային բանակցությունները և ցանկանում են կանգնել 90 միլիարդ խորանարդ մետրի վրա.
«Ուկրաինան ցանկանում է 5 տոկոսով կրճատել գազի սպառումը: Դա կլինի բավական բարդ, քանի որ մենք նախորդ տարիներին երկրում գազի սպառումն արդեն իսկ կրճատել ենք մինչև 45 տոկոսի»:
Դեկտեմբերի 2-ին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է վերականգնել ռուսական գազի գնումը՝ դրա նվազեցման դեպքում՝ ընդգծելով, որ ներկայիս իրավիճակից տուժում են երկու կողմն էլ, քանի որ Ռուսաստանը վնասներ է կրում ուկրաինական շուկան կորցնելիս: