Ուկրաինայի տարբեր շրջաններից Կիև են բերվել ներքին զորքեր
ZN.UA-ի փոխանցմամբ՝ Կիևում հասարակական կարգի պահպանման գործընթացում ներգրավել են Ուկրաինայի տարբեր շրջաններից մայրաքաղաք բերված ներքին զորքերի զինծառայողներին: Այս մասին հայտնել է Ուկրաինայի ՆԳՆ-ի ներքին զորքերի մամլո ծառայությունը:
Վերջինս դա պայմանավորել է առաջին հերթին նրանով, որ անհրաժեշտ է փոխարինել վերջին շրջանի զանգվածային միջոցառումների ժամանակ հասարակական կարգ պահպանածներին:
Կիևում ու Ուկրաինայի տարբեր շրջաններում եվրաինտեգրման կողմնակիցների զանգվածային ակցիաները սկսվել են նոյեմբերի 21-ին, երբ Ուկրաինայի կառավարությունը հայտարարեց, որ կասեցնում է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու նախապատրաստական գործընթացը:
Նոյեմբերի 30-ի գիշերը ՆԳՆ-ի հատուկջոկատայինները կոշտ ձևով ցրել են Կիևի կենտրոնում հավաքված ցուցարարներին: Նրանք կոշտ ծեծի են ենթարկել բոլորին, այդ թվում նաև լրագրողներին: Տուժել էր մոտ 40 լրագրող: Դրա հաջորդ բուժօգնության դիմածների ընդհանուր քանակը կազմել էր 165 մարդ, որոնցից հոսպիտալացվել էր 109-ը: