Բաժիններ՝

Վրաստանի նախագահի աշխաավարձի չափը կրկնապատկվում է

Грузия Online-ի փոխանցմամբ՝  Վրաստանի նախագահի աշխաավարձը կրկնապատկվում է, այժմ նա, ամսական 4500 լարիի փոխարեն, ստանալու է 9000 լարի (մոտ 5300 դոլար): Այս մասին երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Խադուրին:

Վերջինս ընդգծել է, որ ի տարբերություն նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի՝ Գեորգի Մարգվելաշվիլիի համար ամսական աշխատավարձը հանդիսանալու է եկամտի միակ աղբյուր. «Նախագահի աշխատակազմում պլանավորված են կարևոր փոփոխություններ, այդ թվում նաև կրճատումներ: Այն այլևս չի ունենա այդչափ գործառույթներ, հետևաբար ռեսուրսը լիովին բավական կլինի աշխատանքի համար:

Նախագահի աշխատավարձի մեծացումը լիովին հնարավոր է առկա ֆինանսավորման շրջանակներում: Նախկին նախագահի կատարած բազմաթիվ ծախսերն այլևս չեն լինի և համապատասխանաբար կլուծվի նախագահի աշխատավարձի հարցը: Նշեմ, որ 9000 լարիից նախագահին մաքուր կհասնի 7200 լարին (մոտ 4200 դոլար)»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս