Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները Կիևում քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը Կիևում քննարկել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Այս մասին նշված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքի Twitter-ի պաշտոնական էջում:

Դրանում նշված է, որ երկու երկրների արտգործնախարարները հանդիպումներ են անցկացրել տետ-ա-տետ ձևաչափով և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Նալբանդյանի ու Մամեդյարովի այդ հանդիպումը տեղի է ունեցել ԵԱՀԿ Արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031