Կանադան մտադիր է հայտարարել Հյուսիսային բևեռի նկատմամբ իր իրավունքների մասին
France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը կարգադրել է Հյուսիսային բևեռը ներառել երկրի արկտիկական շելֆի սահմանների ընդլայնման հայտում: Այս մասին հայտնում են կանադական ԶԼՄ-ները:
Նրանց հաղորդմամբ՝ Կանադայի կառավարությունը համապատասխան հայտը ՄԱԿ-ին ներկայացնելու է մինչև դեկտեմբերի 6-ը: Հենվելով ծովի հատակում անցկացրած հետազոտությունների և հավաքած փաստաթղթերի վրա՝ Կանադայի մասնագետները որոշել են ընդլայնել իրենց հավակնությունները ընդհուպ մինչև Հյուսիսային բևեռ:
Հարփերը հայտարարել է, որ Կանադան գտնվում է Հյուսիսի վրա իր ինքնիշխանությունն ապահովելու գործընթացում: Արկտիկական մյուս երկրներն են Ռուսաստանը, Նորվեգիան, Շվեդիան, Ֆինլանդիան, Դանիան ու Իսլանդիան, որոնք նույնպես պլանավորել են հայտեր ներկայացնել արկտիկական շելֆի սահմանների ընդլայնման մասին, ինչն իրավունք կտա իրականացնել ածխաջրածնային հումքի հետախուզում ու արդյունահանում: