Եկել է Վրաստանի ու Ռուսաստանի միջև կամուրջների վերականգնման ժամանակը. Ռասմուսեն
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը երեկ Բրյուսելում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի արտգործնախարարների նիստում հայտարարել է, որ Ռուսաստանն ու Վրաստանը պետք է մտածեն երկխոսության վերականգնման և ոչ թե սահմանին բաժանարար գծեր անցկացնելու մասին.
«Ռուսաստանի ու Վրաստանի միջև հարաբերությունները մնում են նույնը: Մեր դիրքորոշումն անփոփոխ է. մենք պահանջում ենք հարգել Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Մենք դեմ են բաժանարար գծերին: Եկել է ոչ թե բաժանման, այլ՝ կամուրջների վերականգնման ժամանակը: Լարափակոցներ անցկացնելու փոխարեն պետք է մտածել երկխոսության վերականգնման շուրջ»: