Սերգեյ Լավրովը հաջորդ շաբաթ ժամանելու է Իրան

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հաջորդ շաբաթ ժամանելու է Իրան: Իր իրանական այցի շրջանակներում Լավրովը հանդիպելու է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի և իրանցի այլ բարձրաստիճան անձանց հետ:

Այդ հանդիպումներում կողմերը քննարկելու են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանում ու աշխարհում տիրող իրավիճակը:

Տեսանյութեր

Լրահոս