Բաժիններ՝

Ադրբեջանն ու Թուրքիան մոտ հեռանկարում իրագործելու են ռազմածովային ոլորտի մի շարք նախագծեր

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանն ու Թուրքիան մոտ հեռանկարում իրագործելու են ծովային համակարգերի ոլորտի մի շարք նախագծեր: Այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:

Նախորդ շաբաթ Անկարայում անցկացվել է ռազմածովային թեմաներով սեմինար, որոնց թվում եղել է նաև ադրբեջանական ռազմանավերի վրա թուրքական HAVELSAN ընկերության Genesis մարտական ղեկավարման համակարգերի տեղակայման հարցը:

Բացի այդ, կողմերը քննարկել են Ադրբեջանում թուրքական ընկերությունների մասանկցությամբ ռազմական նշանակության լողացող միջոցների արտադրության, նավային ռադարների և դիտարկման այլ համակարգերի առաքման հարցերը:

Դրա հետ կապված՝ թուրքական ընկերություններից մեկը մոտ ժամանակներս Բաքվում ներկայացնելու և փորձարկելու է Ադրբեջանի պատվիրած ստորջրյա սարքերը, որոնցում չի ենթադրվում մարդու առկայություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031