Բաժիններ՝

Սպիտակ տան կայքում կազմակերպվել են մեկ տասնյակից ավելի հանրագրեր՝ կապված Ուկրաինայի հետ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սպիտակ տան կայքում արդեն իսկ հայտնվել է 11-րդ հանրագիրը՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ: Դրանց մեծ մասը հայտնվել է վերջին օրերին:

Ամենաշատ ձայներն առայժմ հավաքել է այն հանրագիրը, որում ԱՄՆ-ի իշխանություններին կոչ է արվում խաղաղ ճանապարհով Ուկրաինայում իրականացնել իշխանափոխություն: Ներկա դրությամբ այն արդեն հավաքել է ավելի քան 56.000 ստորագրություն:

Երկու այլ հանրագրում առաջարկվում է միջամտության առավել արմատական տարբերակ՝ ԱՄՆ-ի ռազմական միջամտություն: Դրանցից յուրաքանչյուրն արդեն իսկ հավաքել է ավելի քան 7000 ստորագրություն:

Սպիտակ տան կայքում կազմակերպված մյուս հանրագրերում խոսք է գնում Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովի ու նրա կառավարության անդամների դեմ, ինչպես նաև ուկրաինական դատարանների դեմ առանձին պատժամիջոցներ սահմանելու անհրաժեշտության մասին: Նման հանրագրերին ԱՄՆ-ի պաշտոնական արձագանքի համար անհրաժեշտ է, որ դրանք հավաքեն 100.000 ստորագրություն:

Նոյեմբերի 30-ին Սպիտակ տան կայքում ավելի քան 100.000 ստորագրություն էր հավաքել այն հանրագիրը, որում կոչ էր արվում պատժամիջոցներ սահմանել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի դեմ՝ կապված ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու նախապատրաստական գործընթացը կասեցնելու հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս