Բաժիններ՝

ՏՄՊՊՀ-ն համամիտ չէ ՀԲ գնահատականների հետ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) համամիտ չէ Համաշխարհային բանկի գնահատականների հետ: Այս մասին 168.am-ին տեղեկացրեցին ՏՄՊՊՀ-ից՝ հավելելով, որ վաղը կայանալիք նիստում կմանրամասնեն խնդիրը:

Հիշեցնենք, որ ՀԲ-ն «Հայաստանի Հանրապետություն. Կուտակում, մրցակցություն, միակցելիություն» նոր զեկույցում անդրադարձել էր ՀՀ-ում մրցակցային խնդիրներին և արձանագրել, որ Հայաստանի տնտեսությունում մենաշնորհների թիվն ավելի շատ է, քան տարածաշրջանի այլ երկրներում: Շուկաներում կենտրոնացման մակարդակը բարձր է և տարածաշրջանի այլ երկրների միջին 6 տոկոսի համեմատ` Հայաստանի շուկաներում մենաշնորհները կազմում են 19 տոկոս: Շուկաների 60 տոկոսն օլիգոպոլիկ կամ մենաշնորհային կառուցվածք ունի: Եվրոպայի և Կենտրոնական ասիայի տարածաշրջանում Հայաստանը վերջին տեղն է զբաղեցնում նաև հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետության և ներքին մրցակցության ուժգնության տեսանկյունից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930