
Իրանն ԱԷՄԳ-ի փորձագետներին հրավիրել է այցելել Արակի ատոմային օբյեկտ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանն ԱԷՄԳ-ի փորձագետներին հրավիրել է դեկտեմբերի 8-ին այցելել Արակի ատոմային օբյեկտ: Այս մասին նշված է ԱԷՄԳ-ի տարածած հայտարարությունում: Դրանում ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն ընդգծել է, որ իրենք Իրանից հրավեր են ստացել դեկտեմբերի 8-ին այցելել Արակի գործարան (ծանր ջրով աշխատող ռեակտոր):
Նշվում է, որ նոյեմբերի 24-ին Ժնևում Իրանի ու «Վեցյակի» միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Իրանը պարտավորվել է ուրանը չհարստացնել 5 տոկոսից ավելի, կանգնեցնել պլուտոնիումի ու ցենտրիֆուգների արտադրությունը և ԱԷՄԳ-ի փորձագետներին թույլատրել մուտք գործել իր միջուկային օբյեկտներ: