Նուբարաշենում նույնպես բժշկի վրա հարձակում է եղել

«Հրապարակը» գրում է. Վերջին օրերին շտապօգնության բժիշկների վրա հարձակման մի քանի դեպք է գրանցվել։ Նման դեպքերի պատճառը, որպես կանոն, շտապօգնության ուշ արձագանքելն է։ «Հրապարակը» երեկ տեղեկացել է, որ  շտապօգնության բժշկի վրա հարձակման մի փորձ էլ եղել է նոյեմբերի 23-ին, Նուբարաշեն համայնքի 12-րդ փողոցում։ Այս փողոցի տներից մեկում 50-ամյա մի բնակիչ թունաքիմիկատ է խմել, ապա կախվելու փորձ արել։ Տան անդամները, նկատելով գործողությունները, ահազանգել են շտապօգնություն։ Բուժաշխատողների տեղ հասնելու պահին նա ոչ ադեկվաւո վիճակում է եղել ու հարձակվել է բուժանձնակազմի վրա։ Շտապ օգնության կայանի տնօրեն Թագուհի Ստեփանյանը «Հրապարակի» հետ զրույցում ասել է, որ այդպիսի հնչեղ դեպք չի լսել, եթե լիներ, ինքը կտեղեկանար։ Սակայն ոստիկանությունում բռնության մասին ահազանգ եղել է։

Մանրամասն կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս