
Պայթյուն` Երևանում

Նոյեմբերի 26-ին, ժամը 10.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի 16-րդ թաղամասի թիվ 30 շենքի 14-րդ հարկից լսվել է պայթյունի ձայն և ծուխ է նկատվում:
Դեպքի վայր են մեկնել ԱԻ օպերատիվ խումբը, երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:
Պարզվել է, որ 16-րդ թաղամասի թիվ 34 շենքի 89-րդ բնակարանում 20կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք և պայթյուն, առանց հրդեհի բռնկման. տուժածներ չկան:
Ըստ թիվ 89 և թիվ 96 բնակարանների բնակիչների` պայթյունի հետևանքով երկու բնակարանների հյուրասենյակների ընդհանուր պատին առաջացել է մոտ 5 մետր երկարությամբ միջանցիկ ճաք: